ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Պատրաստ են ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերը

09:46, փետրվարի 20, 2017

2016 թվականի հուլիսին ՀՀ կառավարության կողմից` 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության ընդունումից հետո ՀՀ ՏԿԶ նախարարությունը մարզպետարանների, ինչպես նաև ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ սկսեց բոլոր մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքները:

Այսօր արդեն պատրաստ են ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերը, որոնց հիմնական նպատակներն են` տարածքների մրցունակության բարձրացում, զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում:

Յուրաքանչյուր մարզի տարածքային զարգացման ռազմավարության նախագծում նկարագրված է ընթացիկ իրավիճակը և խնդիրները, ինչպես նաև տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Նախագծերն այս պահին քննարկվում են շահագրգիռ մարմինների` (ՀՀ նախարարություններ, մարզպետարաններ, ՀԿ-ներ, Հանրային խորհուրդ, ոլորտում աշխատող միջազգային կազմակերպություններ ) շրջանակներում։ Նախատեսվում է նախագծերը Կառավարություն ներկայացնել սույն թ. մարտ ամսվա սկզբին :

ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերին կարող եք ծանոթանալ ՀՀ ՏԿԶՆ պաշտոնական կայքում http://mtad.am/hy/razmavarutyunner/, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում https://www.e-draft.am/projects/45


Պատրաստ են ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերը http://mtad.am/hy/news/item/2017/02/17/mtad260/

0