11:50, մարտի 02, 2017
«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «ՏԻՄ-երի էլեկտրոնային կառավարման համակարգերի եվ պաշտոնական կայքերի զարգացման խնդիրները» թեմայով սեմինար-քննարկում: Սեմինարին մասնակցում էին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների, «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ աշխատակիցներ:
«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ նախագահ Գրիշա Խաչատրյանըողջունելով մասնակիցներին ներկայացրեց միջոցառման նպատակները և ակնկալվող արդյունքները, անդրադարձավ «ՀաՄաՏեղ» ծրագրի նպատակներին ու խնդիրներին:
Գրիշա Խաչատրյանը ներկայացրեց զեկուցում, «ՏԻՄ-երում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգի կառուցվածքի, հիմնական գործառույթների և պլանավորված բարելավումների» թեմայով: Մասնավորապես, նորկայացվեց համայնքապետարաններում շահագործվող ՀԿՏՀ էլեկտրոնային մասնակցային գործիքներին, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների արդյունքում ծրագրված համակարգի լրամշակման հարցերին:
Այսպես, նախատեսված է ՀԿՏՀ-ում ստեղծվել առանձին «Հաշվետվությունների» բաժին, ավագանու նիստերի բաժնում ավելացնել առցանց հեռարձակման հնարավորություն: Կկատարելագործվեն նաև համայնքի ղեկավարի, տեղական տուրքերի բաղադրիչները: Նշվեց նաև, որ նախատեսվում է ՀԿՏՀ ինտեգրում «Բնակչության պետական ռեգիստրի» հետ: Կստեղծվի նաև ՀԿՏՀ «Հուշումների» համակարգ, որի միջոցով տարբեր գործողություններ կատարելիս դժվարությունների դեպքում կարելի է տեքստային նկարագրության կամ տեսաֆիլմերի միջոցով գտնել հարցի/խնդրի լուծումը:
Մրջոցառմահ 2-րդ մասում սեմինար-քննարկաման մասնակիցներին բաժավեցին «ՀԿՏՀ զարգացման առաջարկությունների ձևաթղթեր» և առաջարկվեց լրացնել այն ըստ բաժինների: Այնուհետև յուրքանչյուր մասնակից ներկայացրեց իր առաջարկությունները, հիմնավորեց դրանց կարևորությունը: Ծավալվեց մտքերի փոխանակում, քննարկվեցին ՀԿՏՀ բարելավման առաջնահերթությունները:
Միջոցառման ավարտին Գրիշա Խաչատրյանը ամփոփելով սեմինարի արդյուները` հայտնեց համագործակցելու պատրաստակամություն, հորդորեց աշխատանքի ընթացքում առաջացած յուրքանչյուր խնդրի կամ նոր գաղափարի դեպքում դիմել ՏՀԶՎԿ ՀԿ:
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան