ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Դավիթ Լոքյան. «Մարզերից արդեն կան ձևավորված փաստաթղթեր, համայնքային տնտեսական ծրագրեր են կազմվել և պիտի ֆինանսավորվեն»

05:00, սեպտեմբերի 07, 2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Համայնքների տարեկան աշխատանքային պլաններ» խորագրով աշխատաժողով, որին ներկա են գտնվել նախարար Դավիթ Լոքյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում ծրագրի» Հայաստանի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը: Աշխատաժողովին մասնակցել են նաև նախարարության գործընկեր ԱՄՆ ՄԶԳ և Շվեյցարական կոնֆեդերացիայի զարգացման գործակալության ներկայացուցիչները, նախարարության պատասխանատուները և խոշորացված 18 համայնքի ղեկավարները, փորձագետներ:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` նախարար Դավիթ Լոքյանն ընդգծել է, որ ԳՄՀԸ-ի օԺանդակությամբ նաև պետք է համակարգվի համայնքների զարգացման գաղափարախոսությունը, ստեղծվի մոդել, որպեսզի դրանով կազմված փաստաթղթերում ծրագրերի ետևում ֆինանսավորում լինի և իրականություն դառնա: «Մարզերից արդեն կան ձևավորված փաստաթղթեր, համայնքային տնտեսական ծրագրեր են կազմվել և պիտի ֆինանսավորվեն: Այդ ծրագրերը դառնալու են համայնքի սեփականությունը և չեն կարող մասնավոր հատվածի տրվել, վաճառվել»,- ասել է նախարարը: Նա շնորհակալություն է հայտնել ԳՄՀԸ-ին համագործակցության համար և նկատել, որ ընկերությունը նախարարության թիմի մաս է, բարեկամը, որը օգտակար, լուրջ աշխատանք է կատարում: «Ձեր շնորհիվ և կառավարության գործունեության արդյունքում, 2018 թվականի հունվարի 1-ից համայնքերում սկսում ենք ԵՄ օժանդակությամբ զարգացման ծրագրերը, որոնք հիմնականում ուղղվելու են խոշորացվող համայնքներում զարգացման ծրագրերի իրականացմանը: Բայց ունենք խիստ պարտավորություններ՝ երեք հիմնական չափորոշիչներով սահմանված, ըստ որոնց, կֆինանսավորվի ծրագիրը: Առաջինը՝ խոշորացման տիրույթն է, որն արդեն հաղթահարել եք: Երկրորդ կարևոր և հիմնական պայմանը՝ դա համայնքների բյուջեների արդյունավետությունն է, և երրորդ՝ ժողովրդավարության սկզբունքները»,-ասել է նախարարը:

«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում ծրագրի» Հայաստանի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը նախ շնորհակալություն է հայտնել նախարար Լոքյանին աշխատաժողովին ներկա գտնվելու համար: «Մեր հրավերն ընդունելը ցույց է տալիս, թե որքան կարևոր է այս գործընթացը: «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում ծրագրի» առաջին փուլում, ինչպես գիտեք, մենք աջակցում ենք խոշորացման առաջին փուլում ներառված 18 համայնքի` նպաստելով հիմնական գործառույթների զարգացմանը, որոնց թվում են բյուջետավարումը, պլանավորումը, ծառայությունների մատուցումը և այլն: Կարևոր է, որպեսզի պլանավորման գործընթացներն ավելի ներդաշնակեցվեն և սինխրոնիզացվեն բյուջետավարման գործընթացի հետ և հասկացա, որ սինխրոնիզացիան նաև նախատեսված է կառավարության ծրագրով»,-ասել Քաթրին Շեֆերը` հավելել, որ երկրորդ փուլի մեկնարկով սկիզբ է դրվում մի շարք միջոցառումների, որոնք ուղղված են լինելու պլանավորման հետ կապված համայնքային ծառայողների վերապատրաստմանը:

Աշխատաժողովի ժամանակ, որը վարել է ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, տեղի է ունեցել «Համայնքի տարեկան աշխատանքային պլանի մշակման մեթոդական ուղեցույց»-ի շնորհանդեսը: Այն պատրաստվել է «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի կողմից՝ ԳՄՀԸ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի և ՏԿԶ նախարարության միջև համաձայնեցված ծրագրի շրջանակներում:

Գերմանիայի միջազգային զարգացման ընկերության (ԳՄՀԸ) ծրագրի համակարգող Արմեն Քեշիշյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ բազմաթիվ խոշորացված համայնքներում ՏԿԶՆ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի հետ միասին մրցակցային առավելությունները, ռեսուրսային բազան, ձևավորվել է տնտեսական զարգացման տեսլականը և դրա կապը հնգամյա սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և տարեկան աշխատանքային պլանի հետ: «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյաննէլ համայնքային պլանավորում և բյուջետավարում թեմայի շրջանակներում  ներկայացրել է առկախնդիրները և հեռանկարները: Աշխատաժողովի ավարտին մասնակիցներին հուզող հարցերին տրվելեն սպառիչ պատասխաններ:


Դավիթ Լոքյան. «Մարզերից արդեն կան ձևավորված փաստաթղթեր, համայնքային տնտեսական ծրագրեր են կազմվել և պիտի ֆինանսավորվեն»

0