ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Աբովյանում նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը

09:39, հունիսի 10, 2019

Նախնական տվյալների համաձայն՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությունը վայելող Վահագն Գևորգյանը։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված արդյունքների՝ Գևորգյանը ստացել է 8 453, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 8 058 ձայն։ Հիմնական մրցակցությունը ընթանում էր այս երկու թեկնածուների միջև։

Մյուս թեկնածուները շատ ավելի քիչ ձայներ են ստացել, մասնավորապես, Սասուն Գրիգորյանի օգտին քվեարկել է 731, Մանուկ Մկրտչյանի օգտին` 435, Արթուր Ղազարյանի օգտին՝ 139 ընտրող։

Աբովյանում գրանցված 44 519 ընտրողներից կիրակի կայացած քվեարկությանը մասնակցել է 18 176-ը, 360 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Օրվա ընթացքում ահազանգեր են եղել ընտրողների ուղղորդման, քվեաթերթիկը նկարահանելու վերաբերյալ։ Դիտորդները ընտրակաշառքի մասին ահազանգեր չեն ստացել:

Աբովյանում նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը https://www.1in.am/2575329.html

0