ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Օգտվե՛ք համայնքապետարանների պաշտոնական կայքերում հասանելի առցանց գործիքներից

11:12, մարտի 26, 2020

Քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են օգտվել համայնքապետարանների պաշտոնական կայքերում առկա առցանց գործիքներից և ընձեռնված հնարավորություններից.

- Տեղեկանալ համայնքային նորություններին և իրադարձություններին,
- Ծանոթանալ ՏԻՄ-երի կողմից կայացված որոշումներին, թողնել մեկնաբանություններ և ներկայացնել առաջարկներ,
- Առցանց եղանակով ներկայացնել գրություններ, դիմումներ, հարցումներ և բողոքներ,
- Հետևել ներկայացված գրությունների, դիմումների, հարցումների, բողոքների ընդունման, գրանցման և կատարման ընթացքին,
- Ստանալ գրությունների, դիմումների, հարցումների, բողոքների պատասխանները (էլ․ ստորագրությամբ),
- Ստանալ տարատեսակ տեղեկանքներ (էլ․ ստորագրությամբ),
- Մասնակցել հանրային քննարկումներին,
- Տեղեկանալ գույքային հարկերի և վարձակալական վճարների մասով գոյացած պարտավորություններին,
- Բաժանորդագրվել համայնքային նորություններին, իրադարձություններին և հայտարարություններին,
- Տեղեկանալ համայնքապետարանի կողմից տրամադրվող ծառայությունների ընթացակարգերին և ծառայություններից օգտվելու պայմաններին,
- Այլ հնարավորություններ:


Օգտվե՛ք համայնքապետարանների պաշտոնական կայքերում հասանելի առցանց գործիքներից

0