ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայաստանի համայնքներին կհատկացվեն փոքր դրամաշնորհներ՝ ուղղված ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների հաղթահարմանը

12:54, նոյեմբերի 24, 2020

Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունները կցուցաբերեն հավելյալ աջակցություն Հայաստանի համայնքներին ՔՈՎԻԴ-19 համավարակի պատճառով առաջացած տնտեսական զարգացման մարտահրավերները լուծելու հարցում: «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում» ծրագրի համատեքստում հավելյալ 460.000 ֆրանկ կուղղվի համայնքներին` ի աջակցություն բնակչությանն առավել արդյունավետ և մասնակցային կերպով հանրային ծառայություններ մատուցելուն: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգը համատեղ ներկայացրել են այս նախաձեռնությունը։ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հաստատել է նախարարության շահագրգռվածությունն ու դրամաշնորհային ծրագրի իրականացման աշխատանքներում մասնակցության պատրաստակամությունը․ «Համավարակով պայմանավորված՝ շատ բարդ ժամանակաշրջան է, բայց մենք պիտի անենք հնարավորինս ամեն ինչ՝ բարդությունները հաղթահարելու համար»: Փոխնախարարը նշել է, որ GIZ-ի հետ նախկինում իրականացվել են համայնքների տնտեսական աճին նպաստող ծրագրեր, և ,հաշվի առնելով նախկինում ունեցած փորձը, վստահ է, որ այս ծրագիրը ևս կնպաստի տեղական տնտեսական զարգացմանը: «Մենք կարծում ենք, որ ճիշտ ժամանակ է ընտրված իրականացնելու «Փոքր դրամաշնորհների ծրագիրը», որը ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում հնարավորություն կտա Հայաստանի համայնքներին իրականացնել վարչատարածքային բարեփոխումների գործընթացները: Մենք մեծապես կարևորում ենք ներդրումային աշխատանքներն ու շատ գոհ ենք, որ կարող ենք մեր մասնաբաժինն ունենալ այդ հարցում»,- ասել է ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան, Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը: Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը շեշտել է, որ հաշվի առնելով Հայաստանում առկա ծանր իրավիճակը՝ նախաձեռնությունը հատկապես մեծ նշանակություն կարող է ունենալ․ « Համավարակի ազդեցությանը միանում են նաև պատերազմի հետևանքները: Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների ջանքերի շնորհիվ տրամադրած դրամաշնորհային այս նոր սխեման հնարավորություն է ընձեռում համայնքներին հաղթահարել առաջացած տնտեսական խնդիրներ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/11/23/1154175/


Հայաստանի համայնքներին կհատկացվեն փոքր դրամաշնորհներ՝ ուղղված ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների հաղթահարմանը https://www.aravot.am/2020/11/23/1154175/

0



Օրացույց


Տվյալներ չկան