12:30, դեկտեմբերի 22, 2020
Տեղի ունեցավ ՀՖՄ, ՏՀԶՎԿ և ԵՀՀ համատեղ համագործակցության արդյունքում մշակված և ձևավորված Տեղական Ժողովրդավարության դպրոցի շրջանավարտների ցանցի պորտալի ներկայացումը։ Առցանց միջոցառմանը ներկա էին շուրջ 60 հրավիրյալներ, իսկ բացման խոսքին իրենց ողջույնի և ծրագրի կարևորության մասին խոսեցին 🇺🇸 ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ծրագրային բաժնի ղեկավար` Բրիոնի Ջեյմսը, Համայնքների Ֆինանսիստների միավորման նախագահ` Վահան Մովսիսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ` Վաչե Տերտերյանը։ Պորտալի և դրա վրա կատարած աշխատանքների մանրամասն նկարագրությունը, դրա զարգացման հետագա հեռանկարների ներկայացումը ապահովվեցին Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի նախագահ` Գրիշա Խաչատրյանը և ՏԺԴ շրջանավարտների ցանցի կառավարիչ` Դավիթ Մարգարյանը։ Մեր շնորհակալություն ենք ուզում հայտնել բոլոր մասնակիցներին, ինչպես նաև բոլոր այն անձանց, որոնք իրենց ներդրումն ունեն ծրագրի հաջող իրականացման համար։ Վստահ ենք, որ ցանցը կունենա մեծ հաջողություններ ՀՀ մարզերում համայնքների երիտասարդների զարգացման կարևոր գործում։
Տվյալներ չկան
մարտի 02, 2021 0
մարտի 02, 2021 0
մարտի 02, 2021 0
մարտի 02, 2021 0
հունվարի 17, 2021 0
փետրվարի 02, 2021 0
փետրվարի 05, 2021 0
փետրվարի 01, 2021 0