ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ապագան մեր ձեռքերում

12:50, ապրիլի 28, 2021

Տեղական ժողովրդավարության դպրոցի շրջանավարտներ Կարինե Թամրազյանը և Աննա Ղազարյան փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակում #Տավուշի մարզի #Իջևան համայնքում իրականացնում են «Ապագան մեր ձեռքերում»  ծրագիրը։
----------------------------------------------------------------------------------
Ապրիլի 24-ին իրականացավ առաջին հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեց ծրագրի մանրամասները, նպատակը և կազմակերպվեց թեմատիկ #դասընթաց տեղական ինքնակառավարման վերաբերյալ։ Քննարկվեցին հանդիպման հետագա անելիքները և հստակեցվեց ծրագրային գործողությունների ժամկետները։
Հատկանշական է, որ դասընացները իրականացնում են հենց ծրագրի պատասխանատուները, որոնք փոխանցում են իրենց ՏԺԴ արդյունքում ստացած գիտելիքները ծրագրի մասնակիցներին։
Իսկ ապրիլի 25-ին կայացավ երկրորդ հանդիպումը․ մասնակիցները կատարեցին խմբային աշխատանքներ տեղական ինքնակառավարման մարմինների, նրանց գործունեության շրջանակների, իրավասությունների և պարտականությունների վերաբերյալ, իսկ հանդիպման վերջում մասնակիցները ծանոթացան #SMART և #SWOT վերլուծական գործիքներին, ծանոթացան վերլուծական մեթոդների առանձին բաղադրիչներին և առանձնահատկություններին։

Ապագան մեր ձեռքերում

0