Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս
Գորիս համայնքում իրականացված «Ընտրախաղ» ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել երիտասարդների շրջանում։ Նախագծով նախատեսվում էր երիտասարդներին տեղեկացնել համամասնական ընտրակարգի մասին։
Այդ նպատակով դասընթացավար էին ընտրել թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի փոխնախագահին, ով երիտասարդներին ներկայացրել էր ընտրական օրենսգրքի փոփոխությունները, համամասնական ընտրակարգով ավագանու և համայնքի ղեկավարի ընտրության կարգը։
Այնուհետև Քարահունջ բնակավայրում կազմակերպել են ընտրախաղ, որտեղ երիտասարդներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր նախընտրած քաղաքական կուսակցությունը (այլընտրանքային), որպես այդ կուսակցության ներկայացուցիչ՝ իր նախընտրական ծրագիրը։
Ակտիվ բանավեճից հետո անցկացվել է «ընտրություն»։
Երիտասարդներին խորհուրդներ է տվել և իր փորձով կիսվել Գորիս համայնքի ավագանու անդամ Արմեն Մկրտչյանը, ով բնակվում է Քարահունջում։