Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ, Սյունիքի մարզ, Սիսիան համայնք
«Դեմոկրատ դերասաններ» ծրագրի շրջանակում իրականացվել է եռօրյա ճամբար՝ խոշորացված #Սիսիան համայնքի երիտասարդների համար, որին մասնակցել են 20 երիտասարդներ`6 տղա, 17 աղջիկ, տարբեր բնակավայրերից։
Ճամբարի ընթացքում ձեռք են բերել հմտություններ մարդու իրավունքների, ժողովրդավարության, մեդիագրագիտության, ՏԻՄ կառավարման ու մասնակցայնության մասին։
Ճամբարից հետո Սիսիանի մշակույթի տանը կազմակերպվել է երկու սիմուլացիոն խաղ, որին մասնակցել է 70-ից ավելի մարդ։ Խաղերի թեմաները վերաբերում էին համայնքի տարածքում թափառող շներին և աղբահանության կազմակերպմանը։ Դրանցից առաջինը ներկայացվել է երկխոսություն՝ հաղորդման, մյուսը՝ ավագանու նիստի միջոցով։ Աղբահանության խնդրի ներկայացումից առաջ, թիմը Սիսիան քաղաքի զբոսայգիներից մեկում կազմակերպել էր շաբաթօրյակ։