#Գորիս համայնքի #Խնձորեսկ բնակավայրի երիտասարդներ` Մանուշ Աբրահամյանը և Քնար Բուդաղյանը նախաձեռնել էին՝ «Մշակույթը համախմբման միջոց» դրամաշնորհային ծրագրի միջոցով, միջոցառումներ իրականացնել Արցախից տեղահանված քաղաքացիներին՝ համայնքային կյանքին ինտեգրելու համար։
Նրանց համար կազմակերպեցին դասընթացներ, այցելություններ Ակսել Բակուցի, Սերո Խանզադյանի, Գավառագիտական թանգարաններ, ինչպես նաև մասնակցեցին համերգային ծրագրերի։
Խնձորեսկ բնակավայրում կազմակերպվել է թեյախմություն Գորիս համայնքի ղեկավարի երկու տեղակալների մասնակցությամբ, որի ընթացքում նրանք լսել են տեղահանված երիտասարդներին մտահոգող խնդիրների մասին։
Ճանաչողական այց է կատարվել Գորիսի համայնքապետարան, որտեղ ծանոթացել են տարբեր բաժինների աշխատանքներին։
Նախագիծը եզրափակվել է մշակութային մեծ միջոցառումով։
Խնդիրների լուծումը ներկայացրել են իրենց պատկերացրած ձևով, որից հետո երաժշտական և պարային ներկայացումներով հանդես են եկել Խնձորեսկի մշակույթի տանը։