Անի Սարգիսյանի «Նվիրենք օրն արվեստին. բատիկայի ուսուցում» ծրագիրն իրականացվել է Գլաձոր համայնքում:
Ծրագրի կարևորությունն էր սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ինտեգրումը հասարակությանը։
Արդյունքում՝ ընդգրկվեցին 13-18 տարեկան երիտասարդներ, ովքեր ծրագրի ընթացքում ծանոթացան ժողովրդավարությանը և նրա արժեքներին, ինչպես նաև տիրապետեցին բատիկային գաղտնիքին։
Ծրագրի ընթացքում երիտասարդները #ՏԺԴ խորհրդանիշը նկարեցին տրամադրված շապիկների վրա, որոնք կրեցին ծրագրի պաշտոնական փակման օրը՝ ցուցահանդեսի ընթացքում: Երիտասարդների կատարած աշխատանքների ցուցահանդեսին մասնակցեցին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական հաստատությունների և Տեղական ժողովրդավարության դպրոցի ներկայացուցիչներ: