ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հանրային կապերի կարևորությունը ՏԻՄ-երում. հաղորդակցություն, հաջողության պատմություններ և ակտիվ մասնակցությու

10:35, հոկտեմբերի 13, 2021

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը ս.թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը իրականացրեց վերապատրաստումներ համայնքային աշխատակիցների համար «Հանրային կապերի կարևորությունը ՏԻՄ-երում. հաղորդակցություն, հաջողության պատմություններ և ակտիվ մասնակցություն» խորագրով:
Դասընթացին մասնակցում էին Հայաստանի 15 համայնքների հանրային կապերի պատասխանատուներն ու մամլո քարտուղարները, ովքեր սովորեցին հանրային հաղորդակցման համայնքային առանձնահատկությունները, մի քանի համայնքների կատարողականների վերլուծության հիման վրա ուսումնասիրվեցին համայնքային հաջողության պատմությունների ներկայացման մոդելները, քաղաքացիների հետ հաղորդակցվելու հնարավոր խողովակներն ու միջոցները: Դասընթացի ժամանակ ներկայացվեցին նաև մամլո խոսնակի գործառույթներն ու իրականացվեց մամլո ասուլիսի դերախաղ, որի ընթացքում դասընթացավարերը վերլուծեցին յուրաքանչյուր մասնակցի դերակատարումը, հնարավոր սխալներն ու ուժեղ կողմերը: Գործառնական պարապմունքները ներառում էին մամուլի հաղորդագրություն գրելու հմտություններ, համայնքային կայքերի և սոցիալական ցանցերում համայնքային էջերի վերլուծություն, ինչպես նաև աշխատանք մարզային և հանրապետական ԶԼՄ-ների հետ:
Դասընթացը վարում էին ոլորտի առաջատար մասնագետներ ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հայաստանյան ներկայացուցիչ Լուիզա Այվազյանը և ԳՄՀԸ խորհրդատու Լիկա Մկրտչյանը:
«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) ցուցաբերած աջակցության շնորհիվ:


Հանրային կապերի կարևորությունը ՏԻՄ-երում. հաղորդակցություն, հաջողության պատմություններ և ակտիվ մասնակցությու

0