Տանձուտ համայնքի բնակիչներ Վաղո պապին ու Սեթո քեռին դավադրության տեսությունների սիրահար են և հավատում են, որ իրենց ինչ էլ պատահում է դա «աշխարհի մեծամեծերի ձեռքի գործն է»։ Եվ եթե չլիներ Վաղո պապի երազը, Սեթո քեռու փոխանցած չստուգված տեղեկությունը, Վաղոյի թոռնիկը չէր բացահատի, որ իրենց գյուղում, ավելի շուտ հենց իրենց տանը, մարդիկ լսածը, տեսածը, կարդացածը կասկածի տակ առնելու և քննադատաբար մտածելու ունակություն չունեն։
Թոռնիկը չէր հասկանում ու զարմանում էր, թե մի վայրկյան անգամ չկասկածելու այդ հատկանիշը պապին ու Սեթո քեռուն որտեղի՞ց, չէ ո՞ր ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս Ռընե Դեկարտը դեռ17-րդ դարում էր ասում. «Կասկածիր ամեն ինչին»։
Դիտեք և տարածեք «Մարդու տեղը» անիմացիոն ֆիլմաշարի վերջին՝ Քննադատական մտածողություն մասը ու կպարզեք՝ ինչպես Վաղո պապին ու Սեթո քեռին հասկացան, որ ամեն ինչ պետք չէ հալած յուղի տեղ ընդունել։
Անիմացիոն ֆիլմաշարը ստեղծվել է Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: