ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 30-ն է

02:03, նոյեմբերի 30, 2021

«Տեղական ժողովրդավարության դպրոց» կրթական հիմնադրամը (ՏԺԴ) իր շրջանավարտների համար նախատեսված փոքր դրամաշնորհային ծրագրերի հայտերի ընդունումը հայտարարում է բացված։
Անցած 2.5 տարվա ընթացքում ՏԺԴ մարզային դասընթացների շրջանավարտները արդեն իսկ իրականացրել են ավելի քան 1️⃣5️⃣0️⃣ծրագրեր։ Սակայն դպրոցը ունի նաև շրջանավարտներ, որոնք ինքնուրույն են անցել ՏԺԴ առցանց ուսուցումը և հանձնելով թեստերը՝ ստացել են դպրոցի վկայական։
Մենք հավասարապես կարևորում ենք մեր բոլոր շրջանավարտների մասնակցությունը դպրոցի գործունեությանը՝ անկախ ուսումնառության ձևաչափից։ Ուստի և, հայտարարվող մրցույթի շահառուները հենց այս շրջանավարտներն են։
❗️Դրամաշնորհային ծրագրերի հայտերը պետք է կրեն գերազանցապես հետազոտական բնույթ և ուղղված լինեն ստորև նկարագրված ուղղություններով ուսումնասիրություններին։
❓Մրցույթին դիմելու պայմանները՝
Հայտարարված հրավերին կարող են դիմել ԲԱՑԱՌԱՊԵՍ դպրոցի շրջանավարտները, որոնք
✅ հաջողությամբ ավարտել են ՏԺԴ առցանց ուսուցումը և ստացել են վկայական` չմասնակցելով մարզային՝ առցանց կամ առկա ձևաչափերով անցկացված որևէ դասընթացի։
Ներկայացվող հետազոտական ծրագրային հայտերը պետք է վերաբերեն հետևյալ թեմաներին.
🔹տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) ընտրություններ,
🔸մարդու իրավունքներ և ժողովրդավարություն,
🔹ՏԻՄ-երի գործունեության թափանցիկություն և հաշվետվողականություն,
🔸բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը,
🔹համայնքում սոցիալական համերաշխություն, մշակութային բազմազանություն և համագործակցություն` ներառելով համայնքում ժամանակավորապես բնակվող կամ մշտապես բնակության տեղափոխված անձանց
🔸համայնքային ծառայությունների հասանելիություն և մատչելիություն բոլոր բնակիչների, այդ թվում խոցելի խմբերի համար,
🔹ՏԻՄ-երի գործունեությունը և կարևորությունը համավարակի պայմաններում։
🗒Հայտերը կարող են ներկայացվել անհատական ձևաչափով՝ առավելագույնը 120.000💰 դրամ համախառն բյուջեով (ներառյալ հարկերը)։
ՏԺԴ թիմի հետ ծրագրային առաջարկի և դրանում ներառված գործողությունների քննարկման արդյունքում հնարավոր է բյուջեի որոշակի փոփոխություն։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 30-ն է։
🚀Անհրաժեշտ փաստաթղթերին և դիմելու կարգին մանրամասն ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով՝ https://cfoa.am/activity/news/618e70c48f3c1457b9ac31f3
📊Ներկայացված ծրագրերի առաջարկները կդիտարկվեն ընտրող հանձնաժողովի կողմից։ Նախնական փուլն անցած ծրագրային առաջարկների հեղինակների հետ կապ կհաստատվի՝ դրանց հետագա քննարկման և վերջնականացման նպատակով:
Մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետը կկազմակերպվի առցանց հանդիպում, որի ընթացքում շահագրգիռ ՏԺԴ շրջանավարտները կստանան պարզաբանումներ և պատասխաններ իրենց հետաքրքրող հարցերին։ Հանդիպման մասին պաշտոնապես կտեղեկացվի։
Հայտերը կարող եք ներկայացնել 📩local.dem.school@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում (Subject, Тема և այլն) նշելով «Small Grants for SLD Alumni»։
⁉️Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 531397 հեռախոսահամարով։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 30-ն է

0