Սպիտակ խոշորացված համայնքում «Իմ հզոր համայնք» կուսակցությունից առաջադրվել է 2021 թվականի մեր շրջանավարտ Էդգար Քոչարյանը
03:23, դեկտեմբերի 02, 2021
Հայաստանի համայնքներում դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են և մենք ուրախությամբ հայտնում ենք, որ ՏԺԴ շրջանավարտներից շատերն առաջադրվել են իրենց համայնքներում։ Մենք հավատում ենք, որ ժողովրդավարական արժեքներ կրողներն են համայնքում փոփոխություն բերողները։
Եվ այսպես, Սպիտակ խոշորացված համայնքում «Իմ հզոր համայնք» կուսակցությունից առաջադրվել է 2021 թվականի մեր շրջանավարտ Էդգար Քոչարյանը։
Էդգարը սովորել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, աշխատել է «Հայփոստում», այնուհետև «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում, այժմ էլ աշխատում է Վանաձորի «ՀԿ կենտրոն» քաղաքացիական զարգացման ՀԿ-ում։ 2021-ին ավարտել է մեր դպրոցն ու իրականացրել «Ես եմ ՏԻՄ-ը» ծրագիրը։
Սպիտակ խոշորացված համայնքում «Իմ հզոր համայնք» կուսակցությունից առաջադրվել է 2021 թվականի մեր շրջանավարտ Էդգար Քոչարյանը