Տեղական ժողովրդավարության դպրոցի շրջանակներում իրականացվող ազգային ջատագովության ծրագրի Վայոց Ձորի թիմը դեկտեմբերի 11-ին Եղեգնաձոր համայնքում անցկացրեց քննարկում ՝
ՏԻ-անը բնակիչների մասնակցություն,
ՏԻՄ-երի գործունեության թափանցիկություն, հրապարակայնություն և հաշվետվողականություն,
Լիազորությունների ապակենտրոնացում թեմաների վերաբերյալ։
Քննարկմանը ներկա գտնվեցին Եղեգնաձոր, Գլաձոր, Մալիշկա և Եղեգիս համայնքների ակտիվ երիտասարդներ, ավագանու անդամներ, համայնքների ղեկավարներին կից խորհրդակցական մարմնի անդամներ:
Քննարկման մասնակիցները բարձրաձայնեցին համայնքներում առկա բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև հանդես եկան լուծման առաջարկներով: