ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Երեւանի նորընտիր քաղաքապետի երդման արարողությանը

02:36, հոկտեմբերի 13, 2023

Երեւանի քաղաքապետարանի նորընտիր ավագանու հատուկ նիստում ընթանում է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման հանդիսավոր արարողությունը:

Արարողությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, նաեւ նախարարներ, ՔՊ-ական պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ:

Նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը շենքի մուտքի մոտ կարմիր գորգի վրա դիմավորում է հյուրերին եւ ներս հրավիրում: 

Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների տվյալներով նորընտիր ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր» - 24 մանդատ

«Ազգային առաջընթաց» - 14 մանդատ

«Մայր Հայաստան» - 12 մանդատ

«Հանրապետություն» - 8 մանդատ

«Հանրային ձայն»- 7 մանդատ

Հոկտեմբերի 10-ին ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետի թեկնածու առաջադրվեց միայն Տիգրան Ավինյանը եւ ընտրվեց 32 կողմ եւ 5 դեմ ձայներով:

 

Երեւանի նորընտիր քաղաքապետի երդման արարողությանը

0