Տեղական ժողովրդավարության դպրոց ԿՀ-ի Կոտայքի և Արագածոտնի մարզային խորհուրդները Նաիրիի և Թալինի համայնքապետարանների հետ համատեղ իրականացնում են «Ճանաչելով համայնքները» երիտասարդական ծրագիրը։
Ծրագրի մեկնարկը տրվեց հունվարի 20-ին։ Նաիրի համայնք այցելեցին Թալին համայնքի 20 երիտասարդներ։ Նրանց համայնքում ողջունեցին Նաիրիի երիտասարդները։
Այցի ընթացքում երիտասարդները եղան Եղվարդի մի շարք տեսարժան վայրերում, այնուհետև երիտասարդները հանդիպում ունեցան Նաիրի համայնքի ղեկավարի տեղակալի, համայնքի ավագանու անդամների, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և աշխատակազմի այլ անդամների հետ հետ։
Քննարկման ընթացքում երիտասարդները հանդես եկան իրենց հուզող հարցերով, նկատառումներ կատարեցին համայնքային մի շարք խնդիրների մասին, լուծման իրենց տարբերակներն առաջարկեցին, ինչպես նաև զուգահեռներ տարան երկու համայնքների միջև։
ՏԺԴ Կոտայքի մարզային խորհրդի անդամ Վարդուհի Բարսեղյանը նշեց, որ նման ծրագրերը ամրապնդում են միջհամայնքային կապը, կրթում ու զարգացնում երիտասարդներին, ինչպես նաև նպաստում նրանց հայրենաճանաչությանը։
Ծրագրի շրջանակներում հաջորդ այցը նախատեսվում է Թալին համայնք։