09:39, սեպտեմբերի 25, 2016
2016թ. սեպտեմբերի 6-ին «Երևան Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում տեղի ունեցավ «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում (2015թ.). Գիրք 8», գրքի շնորհանդեսը:
«Տեղական ինքնակառավարումը Հայաստանում (2015թ.). Գիրք 8» գիրքը ՀՖՄ համանուն հրատակարությունների շարքի 8-րդ գիրքն է, որը հրատարակվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում նվիրված է ՀՀ տեղական ինքնակառավարման 2015 թ. բարեփոխումների գնահատմանը: 2015 թ. մոնիտորինգի զեկույցը պատրաստել են ՀՖՄ փորձագետներ Դ.Թումանյանը, Վ.Շահբազյանը, Ք.Այվազովան, Լ. Թումանյանը, Վ. Սարգսյանը և Ռ.Հայրապետյանը:
Շնորհանդեսին հրավիրված էին ՀՀ ՏԿԱԻՆ, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ:
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը, իսկ գրքի խմբագիր Դ. Թումանյանը և փորձագետները հակիրճ ներկայացրեցին Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի բարեփողումների ընթացքը, այդ ոլորտում առկա հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան