ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


www.abovyan-kotayk.am ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ - ՔՆՆԱՐԿՈՒՄ

06:21, սեպտեմբերի 27, 2016

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Աբովյան համայնքի երաժշտական դպրոցի դահլիճում «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Աբովյանի համայնքապետարանի www,abovyan-kotayk.am պաշտոնական կայքի շնորհանդես-քննարկումը, որի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել համայնքապետարանի պաշտոնական կայքը, նրանում առկա բաղադրիչները, տեղեկատվության որոնման և ստացման, ՏԻՄ-երի հետ հաղորդակցման և մասնակցության էլեկտրոնային գործիքները:

Միջոցառումը կազմակերպել էին «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Աբովյանի համայնքապետարանը:

Շնորհանդեսի բացման խոսքով հանդես եկավ Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը, ապա «ՏՀԶՎԿ» ՀԿ-ի նախագահ Գրիշա Խաչատրյանը և աշխատակից Ռոբերտ Գրիգորյանը ներկայացրեցին կայքի գործառնական հնարավորությունները:

www.abovyan-kotayk.am կայքը ստեղծված է Աբովյանի համայնքապետարանում ներդրված համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) հենքի վրա՝ իրենից ներկայացնելով միասնական տեղեկատվական համակարգ, նախատեսված ապահովելու համայնքապետարանի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, համայնքի բյուջեի և գույքի կառավարումը, ֆինանսական և բյուջետային հաշվետվությունների ստացումը, տեղեկանքների, թույլտվությունների տրամադրումը և մի շարք այլ գործառույթներ:

ՀԿՏՀ-ը բարձրացել է համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունը, ՏԻՄ գործունեությունը դարձել է ավելի թափանցիկ և վերահսկելի:


www.abovyan-kotayk.am ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ - ՔՆՆԱՐԿՈՒՄ http://infosys.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=1567#.V-p_3NSLTGg

0