ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակման մասին օրինագիծն արժանացավ Կառավարության հավանությանը

04:58, սեպտեմբերի 29, 2016

Քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները կհրապարակվեն: Այս մասին ասված է ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին նախագծում, որը հավանություն է ստացել սեպտեմբերի 29-ին Կառավարության նիստում: Բացառություն են կազմում զորամասերում, բանտերում, քննչական մեկուսարաններում քվեարկածների ցուցակները:

Նշենք, որ իշխանությունները երկար ժամանակ չէին ընդունում ընդդիմության այս պահանջը: Դա մերժվել էր նաեւ ԸՕ նոր նախագծով: Ընդդիմությունը կարծում է, որ ցուցակների հրապարակումը իշխանությանը թույլ չի տա օգտագործել արտասահմանում գտնվող ընտրողների ձայները:

Քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակման մասին օրինագիծն արժանացավ Կառավարության հավանությանը http://news.am/arm/news/349003.html

0