07:35, նոյեմբերի 09, 2016
Նախօրեին Աբովյանում բացվեց ԵՄ-ի աջակցությամբ գործունեություն ծավալող հերթական Եվրոակումբը: Միջոցառումը կայացավ Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում, որին հյուրընկալվեցին Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, ինչպես նաև համայնքի բազմաթիվ երիտասարդներ: Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը ողջունեց Եվրոակումբի բացումը` նկատելով, որ հայ երիտասարդությանը կրթելու և ԵՄ կառույցների ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին համապարփակ տեղեկատվություն մատուցելու առաքելությունը դրական է միանշանակորեն ընկալվում: Վ. Գևորգյանը հավելեց, որ Աբովյանի համայնքային ղեկավարությունը սատարում է երիտասարդության կրթական զարգացմանը միտված ցանկացած ծրագիր ու նախաձեռնություն և պատրաստ է ուժերի ներածին չափով աջակցություն ցուցաբերելու:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պ. Սվիտալսկին շնորհավորեց Աբովյան համայնքին Հայաստանում 9-րդ Եվրոակումբի բացման կապակցությամբ: Դեսպանը շնորհակալություն հայտնեց Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին` երիտասարդությանը հուզող հարցերի հանդեպ հոգատար ուշադրության ու վերաբերմունքի համար, ինչպես նաև եվրոպական արժեքների տարածման ու ամրապնդման գործում ցուցաբերած նախաձեռնողականության համար: Պ.Սվիտալսկին հավելեց, որ անչափ տպավորված է Աբովյան համայնքի ղեկավարի հետ քննարկումից` կապված Աբովյանը երիտասարդության մայրաքաղաք դարձնելու նպատակի ու դրան հասնելու խնդիրների շուրջ:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև Եվրոպական միության Էռասմուս+ ծրագրի կողմից տրամադրվող կրթական հնարավորությունները, իսկ եզրափակումը տեղի ունեցավ հարց ու պատասխանի ձևաչափով:
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան