ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Սպիտակ համայնքի www.spitak.am պաշտոնական կայքի շնորհանդես-քննարկում: Մասնակցության էլեկտրոնային գործիքներ

05:20, դեկտեմբերի 13, 2016

Դեկտեմբերի 12-ին ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակում Սպիտակի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Համայնքապետարանի կայքը որպես ՏԻՄ-համայնք կապի միջոց» թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, համայնքի ակտիվ քաղաքացիներ, համայնքում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր ԱՄՆ ՄԶԳ-ից:
Միջոցառման մասնակիցների ողջունեց Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը: Ներկայացվեց հանդիպման օրակարգը և նպատակները: Բանախոսը հակիրճ անդրադարձավ համայնքապետարանի պաշտոնական կայքի` www.spitak.am դերին համայնքապետարանի աշխատանքների կազմակերպման գործում, առկա ձեռքբերումներին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԱՄՆ ՄԶԳ կայուն զարգացման գրասենյակի փոխտնօրեն Ջեֆֆրի Փարեթչանը: Ընդգծեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն հետևողականորեն օժանդակում է այն ձեռնարկներին, որոնք նպաստում են քաղաքացիների մասնակցությանը տեղական ինքնակառավարմանը, տեղական ժողովրդավարության կայացմանը:
Հիմնական զեկուցմամբ հանդես եկավ «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ նախագահ Գրիշա Խաչատրյանը: Բանախոսը ներկայացրեց ՀամաՏեղ ծրագրի առաքելությունն ու հիմնական նպատակները: Այնուհետև անդրադարձ եղավ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման պատմությանը, «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի» ստեղծման ու զարգացման ժամանակագրությանը: Գ.Խաչատրյանի կողմից մանրամասն ներկայացվեց համայնքապետարանի պաշտոնական կայքի` http://www.spitak.am/, գործառնական հնարավորությունները, համակարգի միջոցով քաղաքացիներին առցանց մատուցվող ծառայությունների գործիքակազմը, ՏԻՄ-երի, համայնքապետարանի աշխատակիցների հետ առցանց հաղորդակցման եղանակները:
Այնուհետև տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում հնչեցին առաջարկներ և հարցադրումներ.
Մասնավորապես. ԱՄՆ ՄԶԳ կայուն զարգացման գրասենյակի փոխտնօրեն Ջեֆֆրի Փարեթչանը քննարկման մասնակիցներին հարց ուղղեց, թե կայքի միջոցով ինչ ծառայություններից կարող են օգտվել, կամ որ տեղեկատվությունը կարող է օգտակար լինել իրենց համար: Հարցի վերաբերյալ մասնակիցները ներկայացրեցին տարբեր պատասխաններ, որոնց մեջ գերակշռում էին համայնքապետարանի գործունեության վերաբերյալ իրազեկման հնարավորությունը:
ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Արթուր Դրամփյանը առաջարկեց համայնքապետարաններում հատկացնել առանձին համակարգիչ` քաղաքացիներին համայնքային կայքից օգտվելու համար: Վերջինս թվեց ՀԿՏՀ միջոցով մատուցվող բազում ծառայությունները` շեշտելով, որ համայնքի յուրաքանչյուր բնակիչ կարող է գտնել իր համար հետաքրքիր և օգտակար տեղեկատվություն:
Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանի գնահատմամբ համայնքապետարանի կայքի ներդրման հիմնական ձեռքբերումներից են որոշումների կոլեգյալ ընդունումը և համայնքի բնակիչների հետ երկխոսության հարթակի հնարավորությունը:
Միջոցառման ավարտին Գրիշա Խաչատրյանը ամփոփեց քննարկման արդյունքները և նախանշեց «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի» զարգացման հեռանկարները:


Սպիտակ համայնքի www.spitak.am պաշտոնական կայքի շնորհանդես-քննարկում: Մասնակցության էլեկտրոնային գործիքներ http://infosys.am/Pages/Home/default.aspx

0