Ամասիա համայնքի ակտիվ երիտասարդների համար իրականացվել են դասընթացներ ՏԻՄ-ի գործունեության վերաբերյալ։ Դասընթացների նթացքում մասնակիցները բաժանվել են խմբերի և ստացել տարբեր առաջադրանքներ, որոնց հիմնական նպատակն էր բարձրացնել իրազեկվածության և պահանջատիրության զգացումը երիտասարդների մոտ։
Ծրագրի շահառուները սովորեցին համայնքային հիմնախնդիրների բացահայտման և կարիքների գնահատման եղանակները, ինչպես նաև էականորեն նոր գիտելիքներ ձեռք բերեցին համայնքում ՏԻՄ գործառույթների մասին։