ՏԺԴ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ(ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ) ԾՐԱԳՐԵՐ


«ՀԵՆՔ»

    • Ժամանակահատված՝
    • Հլս, 2020-Օգս, 2020
    • Կարգավիճակ՝
    • Ավարտված
    • Մասնակիցներ՝
    • 55 (35 կին, 20 տղամարդ)
ՏԻՄ-երի ընտրություններ
Ծրագրի իրականացման վայրը
    • Մարզը՝
    • Գեղարքունիք
    • Համայնքը՝
    • Գավառ
Ծրագրի նպատակը
  • Օգնել COVID-19-ի հետևանքով սոցիալապես տուժած միայնակ ծերերին, բնակչությանը տրամադրել վստահելի տեղեկատվություն համավարակից պաշտպանվելու միջոցների մասին, որպեսզի բարձրանա արտակարգ իրավիճակում զգոն լինելու և կանոնների պահպանման կարևորության գիտակցումը՝ նպաստելով համայնքի ինքնակազմակերպմանը։
Ծրագրի համառոտ նկարագրությունը
  • Դիմում է ներկայացվել համայնքապետարան՝ խնդրելով տրամադրել համայնքի 40 միայնակ տարեցների տվյալներ։ ֆեյսբուքյան հարթակում բացվել է բաց խումբ և ընդլայնվել է՝ տեղեկացնելով ծրագրի, դրա գործունեության ու նպատակների մասին https://www.facebook.com/groups/694141754770450։ Օգտագործելով ստեղծված խումբը՝ էլեկտրոնային հայտադիմումների միջոցով Գավառ համայնքից հավաքագրվել են 10 երիտասարդներ՝ եռօրյա դասընթացին մասնակցելու համար։ Դասընթացի հիմնական թեմաներն էին՝ տեղական ինքնակառավրումը համավարակի պայմաններում, բնակիչների մասնակցություն, Գավառի համայնքապետարանի գործունեությունը, համավարակը կանխելու միջոցառումները և այլն։ Դասընթացի ավարտին մասնակիցները ծրագրային թիմի աջակցությամբ պատրաստել են սննդային և առաջին անհրաժեշտության փաթեթներ և, պահպանելով համավարակի տարածման կանխարգելման կանոնները, բաժանել են դրանք 40 միայնակ ծերերի ընտանիքներին։

Ծրագրի արդյունքները
  • Եռօրյա առցանց դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ տեղական ինքնակառավարման վերաբերյալ, տեղեկացան Գավառի համայնքապետարանի գործունեության մասին։ Գավառ համայնքում բնակվող կորոնավիրուսի հետևանքով սոցիալապես տուժած, խնամքից զուրկ 40 միայնակ տարեցները ստացան 8 կգ կշռով սննդային փաթեթ, ինչի արդյունքում թեթևացավ նրանց հոգսը գրեթե մեկ ամսվա կտրվածքով։ Ծրագրի շրջանակներում տեղի ունեցած դասընթացի և նկարահանված սոցիալական գովազդի ցուցադրման արդյունքում բնակիչները՝ հատկապես երիտասարդները սկսեցին ավելի հաճախ կրել դիմակներ և հաշվի առնել համավարակից պաշտպանվելու կանոնները։

Ծրագրի իրականացման վայրը քարտեզի վրա
Առնչվող փաստաթղթեր